Լարիջանի.«Միջին Արևելքը նավթի ու գազի կարևոր տարածաշրջան է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61266-Լարիջանի._Միջին_Արևելքը_նավթի_ու_գազի_կարևոր_տարածաշրջան_է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Միջին Արևելքը նավթի ու գազի առումով կարևոր տարածաշրջան է և մեծ ազդեցություն է թողնում տարբեր երկրների վրա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2017 19:01 Asia/Tehran
  • Լարիջանի.«Միջին Արևելքը նավթի ու գազի կարևոր տարածաշրջան է»

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Միջին Արևելքը նավթի ու գազի առումով կարևոր տարածաշրջան է և մեծ ազդեցություն է թողնում տարբեր երկրների վրա»:

Այսօր Թեհրանում նավթի, գազի ու պետրոքիմիայի 22-րդ  միջազգային ցուցահանդեսում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանում տիրող կայուն անվտանգությանը,  Ալի Լարիջանին նշել է.«Այսօր Իրանում ցանկալի պայմաններ են տիրում նավթի ու գազի ոլորտում ներդրումներ կատարելու համար»:

Այսօր Թեհրանում իր աշխատանքն է սկսել Իրանի նավթարդյունաբերության, գազի ու պետրոքիմիայի   22-րդ միջազգային ցուցահանդեսը՝ Իրանի հարյուրավոր և աշխարհի 37 երկրի  1500 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:

Լարիջանին հավելել է.«Ահաբեկչությունը տարածվել է միջինարևելյան տարածաշրջանում: ԻԻՀ որդեգրած քաղաքականության շնորհիվ փոխվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և միջազգային հանրությունն ընդունել է այդ ամենը»:

Անդրադառնալով տարածաշրջանում  առկա  հակամարտություններին Լարիջանին ասել է.«Ամենաննշան սխալը կարող է փոխել տարածաշրջանի անվտանգությունը»: