7500 զինվորական Հորդանանում զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61404-7500_զինվորական_Հորդանանում_զորավարժություններ_է_անցկացնում
Կիրակի Հորդանանում մեկնարկել են ԱՄՆ բանակի աջակցությամբ ամենամյա զորավարժությունները, որոնցում ներգրավված է մոտ 7 500 զինվորական 20 երկրից: Այս մասին հայտնում է Հորդանանի պետական հեռուստատեսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 04:34 Asia/Tehran
  • 7500 զինվորական Հորդանանում զորավարժություններ է անցկացնում

Կիրակի Հորդանանում մեկնարկել են ԱՄՆ բանակի աջակցությամբ ամենամյա զորավարժությունները, որոնցում ներգրավված է մոտ 7 500 զինվորական 20 երկրից: Այս մասին հայտնում է Հորդանանի պետական հեռուստատեսությունը:

Մանևրերի հրամանատարը՝ Հորդանանի զինված ուժերի բրիգադային գեներալ Հալիդ աշ-Շարաան նշել է, որ «համատեղ ջանքերը, կոորդինացումը և փորձի փոխանակումն անհրաժեշտ են, երբ տարածաշրջանը բախվում է ահաբեկչության սպառնալիքին»:

Գեներալի խոսքով՝ 7-րդ անգամ Հորդանանում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ԵՄ-ի, Ասիայի, Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Քենիայի, Սաուդյան Արաբիայի բանակների ստորաբաժանումներ:

Զորավարժությունների ժամանակ, որոնք կտևեն մինչև մայիսի 18-ը, ներգրավված ստորաբաժանումները ամերիկացի զինվորականների ղեկավարությամբ կմշակեն մարտական գործողությունների ժամանակ սահմանների պաշտպանության, կիբերանվտանգության ապահովման միջոցառումներ, նաև տարբեր տեսակի զորքերի կոորդինացիա:

Lurer.com