Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ Իսրայելի ընկերակցությամբ է հարձակվել Եմենի վրա
Անդրադառնալով Եմենի պատերազմում և Թաիզ նահանգի ռմբակոծումներում Սիոնիստական ռեժիմի բանակի բացահայտ ներգրավվածությանը, լրատվական աղբյուրները հայտնել են.«Ռիադը խոստովանել է, որ Եմենի հեղափոխականներին հալածելու համար այդ ռեժիմի բանակի կարիքն է ունեցել»:
Հղում կատարելով Բրիտանիայի «Լիբերթի Ֆայթերզ» լրատվական կայքին, «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակ Ահմեդ Ալ Ասիրին ասել է.«Իսրայելի բանակի էսկադրիլիաներից մեկը, հարձակվելով Եմենի Թաիզ նահանգում գտնվող «Անսար Ալլահ» խմբի վերապատրաստման կենտրոններից մեկի վրա, իրականացրեց իր առաջին գործողությունը»:
Ըստ հաղորդման՝ Ալ Ասիրին հույս է հայտնել, որ Իսրայելի բանակը կշարունակի իր համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ և նոր էջ կբացվի արաբական երկրների ու Իսրայելի հարաբերություններում:
Սիոնիստական ռեժիմը ոչ միայն իր օկուպացիայով հանդիսանում է Միջին Արևելքում ճգնաժամի գլխավոր գործոնը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, այլև իր միլիտարիզմով՝ հատկապես միջուկային ու քիմիական զենքերի արտադրությամբ խաթարել է նաև համաշխարհային անվտանգությունը: