Ամար Հեքիմը կարևորել է Իրաքից թուրք բանակայինների հեռանալը
Իր խոսքն ուղղելով Բաղդադում Թուրքիայի դեսպանին, Իրաքի շիաների ազգային կոալիցիայի ղեկավարը մեկ անգամ ևս հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակայինների ներկայությունն անօրինական է:
Իրաքյան «Ալ-Ֆորաթ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթեհ Յիլդիզի հետ հանդիպման ժամանակ, Ամար Հեքիմը հայտարարել է, որ Իրաքում թուրք բանակայինների ներկայությունը հնարավոր չէ անտեսել և իրաքցիները չեն հանդուրժում այդ ներկայությունը:
Ամար Հեքիմը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրաքին օժանդակելը պետք է իրականացվի այդ երկրի կառավարության համաձայնությամբ և Թուրքիայի բանակայինները ևս չեն բացառվում այդ հարցում:
Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրաքը ձգտում է համագործակցել բոլոր երկրների, հատկապես հարևանների հետ, Իրաքի շիաների ազգային կոալիցիայի ղեկավարը կոչ է արել օժանդակել Բաղդադին՝ ահաբեկիչների բռնազավթումից ազատագրված քաղաքների վերակառուցման հարցում: