Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի գերիներին արգելում է հանդիպել փաստաբաններին
Պաղեստինցի գերիներին իրենց փաստաբանների հետ հանդիպումից զրկելու նպատակով Սիոնիստական ռեժիմը նրանց այլ բանտեր է տեղափոխում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը հացադուլ հայտարարած գերիների մասին տեղեկատվության կոմիտեն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերի վարչությունը Պաղեստինի ժողովրդական ճակատ կուսակցության գլխավոր քարտուղար Ահմեդ Սաադաթին Ասղալանի բանտից տեղափոխել է Օհլի Քիդարի բանտ, որպեսզի նրան զրկի իր փաստաբանի հետ հանդիպումից:
Պաղեստինցի գերիները ապրիլի 17-ից՝ պաղեստինցի գերիների օրվանից «Ազատություն և արժանապատվություն» կարգախոսով հացադուլ են հայտարարել ի նշան Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների դեմ բողոքի:
Ավելի վաղ՝ հացադուլի 18-րդ օրը, սիոնիստները անհայտ վայր են փոխադրել Ալ-Նաղաբ բանտի մի խումբ պաղեստինցի գերիների:
Պաղեստինցի գերիների և ազատամարտիկների հարցերով խորհրդի ղեկավար Իսա Ղարաղոն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները փորձում են պաղեստինցի գերիներին պարտադրել հրաժարվել հացադուլից՝ առանց նրանց պահանջներին իրագործելու: