Քաթար. Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն Իրանի հետ լավ հարաբերությունների կարիք ունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62298-Քաթար._Պարսից_ծոցի_համագործակցության_խորհուրդն_Իրանի_հետ_լավ_հարաբերությունների_կարիք_ունի
Քաթարի ԱԳ նախարարն անդրադառնալով ԻԻՀ ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև երկխոսության հող պատրաստելու ջանքերին ասել է. «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն Իրանի հետ լավ հարաբերությունների կարիք ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 03:09 Asia/Tehran
  • Քաթար. Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն Իրանի հետ լավ հարաբերությունների կարիք ունի

Քաթարի ԱԳ նախարարն անդրադառնալով ԻԻՀ ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև երկխոսության հող պատրաստելու ջանքերին ասել է. «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն Իրանի հետ լավ հարաբերությունների կարիք ունի»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին չորեքշաբթի օրը Ռիադում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր ընդգծել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրները Թեհրանի հետ լավ հարաբերությունների կարիք են զգում: Նա ասել է. «Դոհան պաշտպանում է Իրանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև ցանկացած տեսակի համատեղ երկխոսությունը»:

Ավելի վաղ Օմանն ու Քուվեյթն էլ ընդգծել են ԻԻՀ-ի հետ քաղաքական համատեղ խորհրդակցությունների կարևորությունը:

ԻԻՀ-ն մշտապես  ընդգծել է տարածաշրջանում երկխոսության, միմյանց ինքնաիշխանությունը հարգելու և բարի դրացիության սկզբունքը և բոլոր հարևանների հետ տրամաբանական, հավասարակշռված ու համարժեք հարաբերություններ ունենալու իր պատրաստակամությունն է հայտնել: