Բաշար Ասադ.«Ահաբեկիչների ոչնչացմամբ, երկու երկրում անվտանգություն կհաստատվի»
Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադն ընդգծել է.«Ահաբեկչության դեմ մղվող պայքարում երկու երկրի բանակների արձանագրած հաջողությունը կարևոր քայլ է` Իրաքում ու Սիրիայում անվտանգության ու կայունության վերականգնման ուղղությամբ»:
Ինչպես հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը , հինգշաբթի օրը, Ֆալեհ Ալ Ֆայազի հետ հանդիպման ժամանակ, Բաշար Ասադն ասել է.«Սիրիան և Իրաքն ունեն ընդհանուր թշնամիներ և կանգնած են այնպիսի սադրանքների առջև, որոնց հեղինակները փորձում են ահաբեկչական խմբավորումների միջոցով թուլացնել ու մասնատել տարածաշրջանի երկրները»:
Հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադիի բանավոր ուղերձը փոխանցվել է Սիրիայի նախագահին: Ուղերձում Հեյդար Ալ Էբադին ընդգծել է երկու երկրի սահմանին ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների, մասնավորապես` ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարում Սիրիայի ու Իրաքի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Ըստ հաղորդման, Բաշար Ասադը և Ֆալեհ Ալ Ֆայազը քննարկել են երկու երկրի բանակների միջև ռազմական համադրումների հետ կապված հարցեր: