Սիոնիստական ռեժիմը շարունակում է քաղաքատիպ ավաններ կառուցել Պաղեստինի տարածքներում
Չնայած ընդդիմություններին, 2016 թվականին պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքներն ընդլայնվել են: Այդ բնակարանների թիվն աճել է 34 տոկոսով:
Պաղեստինի Մաան լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական «Այժմ խաղաղություն» շարժման հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Պաղեստինի բռնագրավված տարածքներում բնակարանաշինությունը 34 տոկոս աճ է արձանագրել:
Քննադատելով սիոնիստական ռեժիմի երկստանդարտ քաղաքականության շարունակումը, «Այժմ խաղաղություն» շարժման ղեկավար Ավի Բուսկիլան ասել է.«Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ պաղեստինցիների հետ ունեցած տարաձայնությունների հարցով բանակցում են ԱՄՆ-ի հետ, սակայն միաժամանակ ընդունում են քաղաքատիպ ավանների կառուցման մասին օրենքներ»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դատապարտելով Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը, վերջինիս կոչ է արել անհապաղ դադարեցնել բնակարանաշինությունն այդ տարածքներում: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ բնակարանաշինական գործունեությունը չունի իրավական ուժ և հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: