Սիոնիստական ռեժիմը շարունակում է քաղաքատիպ ավաններ կառուցել Պաղեստինի տարածքներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62614-Սիոնիստական_ռեժիմը_շարունակում_է_քաղաքատիպ_ավաններ_կառուցել_Պաղեստինի_տարածքներում
Չնայած ընդդիմություններին, 2016 թվականին պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքներն ընդլայնվել են: Այդ բնակարանների թիվն աճել է 34 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 14:36 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը շարունակում է քաղաքատիպ ավաններ կառուցել Պաղեստինի տարածքներում

Չնայած ընդդիմություններին, 2016 թվականին պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքներն ընդլայնվել են: Այդ բնակարանների թիվն աճել է 34 տոկոսով:

Պաղեստինի Մաան լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական «Այժմ խաղաղություն» շարժման հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Պաղեստինի բռնագրավված տարածքներում բնակարանաշինությունը 34 տոկոս  աճ է արձանագրել:

Քննադատելով սիոնիստական ռեժիմի երկստանդարտ քաղաքականության շարունակումը, «Այժմ խաղաղություն» շարժման ղեկավար Ավի Բուսկիլան ասել է.«Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ պաղեստինցիների հետ ունեցած տարաձայնությունների հարցով  բանակցում են ԱՄՆ-ի հետ, սակայն միաժամանակ ընդունում են քաղաքատիպ ավանների կառուցման մասին  օրենքներ»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը,  դատապարտելով Պաղեստինի օկուպացված  տարածքներում սիոնիստական ռեժիմի  կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը, վերջինիս կոչ է արել  անհապաղ դադարեցնել բնակարանաշինությունն  այդ տարածքներում: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ բնակարանաշինական գործունեությունը չունի իրավական ուժ և հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: