Իրանը , Ռուսաստանը և Թուրքիան են ճշտելու Սիրիայում ապաէսկալացիայի գոտու սահմանները
ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարությամբ, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փորձագետներն են ճշտելու Սիրիայում ապաէսկալացիայի գոտու սահմանները:
Լիբանանի «Ալ-Նաշրա» գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Միխայիլ Բոգդանովը հայտարարել է.«Երեք երկրի փորձագետները քարտոզի վրա ճշտելու են Սիրիայում ապաէսկալացիայի գոտու սահմանները ՝ զինյալների մուտքն այդ տարածք կանխելու համար անցումներ ստեղծելու նպատակով»:
Մայիսի 4-ին Աստանայում կյացած բանակցությունների շրջանակում, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության եկան Սիրիայում ապաէսկալացիայի գոտիներ ստեղծելու հարցում:
Ըստ կայացած համաձայնության, ապաէսկալացիայի գոտիներ են լինելու այն շրջանները, որտեղ տեղի են ունենում Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բախումները:
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի 4-րդ խորհրդաժողովում համաձայնության էին եկել նաև համաձայնագրի տեխնիկական հարցերի կարգավորման համար աշխատանքային խումբ ձևավորելու հարցում: