Հաշդ Ալ-Շաաբին պատրաստակամություն է հայտնել Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63232-Հաշդ_Ալ_Շաաբին_պատրաստակամություն_է_հայտնել_Սիրիայում_պայքարել_ԻԼԻՊ_ի_դեմ
Իրաքի ժողովրդական ուժերի (Հաշդ Ալ-Շաաբի) խոսնակը այդ ուժերի պատրաստակամությունն է հայտնել Սիրիայի կառավարության հետ համադրելով, այդ երկրում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 07:29 Asia/Tehran
  • Հաշդ Ալ-Շաաբին պատրաստակամություն է հայտնել Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ

Իրաքի ժողովրդական ուժերի (Հաշդ Ալ-Շաաբի) խոսնակը այդ ուժերի պատրաստակամությունն է հայտնել Սիրիայի կառավարության հետ համադրելով, այդ երկրում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ:

Իրաքի ժողովրդական ուժերի  մամուլի շտաբը հայտարարել է, որ Մոսուլի արևմտյան հատվածի գործողությանը մասնակցած ժողովրդական ուժերը հասել են Սիրիայի սահմաններին:

Իրաքի ժողովրդական ուժերի խոսնակն ասել է.«Ժողովրդական ուժերը Սիրիայի սահմաններին մոտենալու դեպքում, այդ երկրի բանակը կարող է շատ դյուրին առաջանալ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի շրջաններում»: 

Նա նշել է, որ Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը Սիրիայի սահմաններին հասնելը նշանակում է ավարտվում ԻԼԻՊ-ի գոյությունը:

Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Հադի Ալ-Ամերին նույնպես Սիրիայում ԻԼԻՊ-ին հետապնդելը պայմանավորել է այդ երկրի կառավարության համաձայնությամբ և նշել է, որ Սիրիայի կառավարությունը Իրաքի ժողովրդական ուժերից խնդրել է Իրաքի ազատագրումն ավարտելուց հետո, մուտք գործեն Սիրիայի տարածք:

Հաշդ Ալ-Շաաբիի ուժերն են ղեկավարում և իրականացնում Մոսուլի ազատագրման գործողությունը: