Հաշդ Ալ-Շաաբին պատրաստակամություն է հայտնել Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ
Իրաքի ժողովրդական ուժերի (Հաշդ Ալ-Շաաբի) խոսնակը այդ ուժերի պատրաստակամությունն է հայտնել Սիրիայի կառավարության հետ համադրելով, այդ երկրում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ:
Իրաքի ժողովրդական ուժերի մամուլի շտաբը հայտարարել է, որ Մոսուլի արևմտյան հատվածի գործողությանը մասնակցած ժողովրդական ուժերը հասել են Սիրիայի սահմաններին:
Իրաքի ժողովրդական ուժերի խոսնակն ասել է.«Ժողովրդական ուժերը Սիրիայի սահմաններին մոտենալու դեպքում, այդ երկրի բանակը կարող է շատ դյուրին առաջանալ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի շրջաններում»:
Նա նշել է, որ Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը Սիրիայի սահմաններին հասնելը նշանակում է ավարտվում ԻԼԻՊ-ի գոյությունը:
Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Հադի Ալ-Ամերին նույնպես Սիրիայում ԻԼԻՊ-ին հետապնդելը պայմանավորել է այդ երկրի կառավարության համաձայնությամբ և նշել է, որ Սիրիայի կառավարությունը Իրաքի ժողովրդական ուժերից խնդրել է Իրաքի ազատագրումն ավարտելուց հետո, մուտք գործեն Սիրիայի տարածք:
Հաշդ Ալ-Շաաբիի ուժերն են ղեկավարում և իրականացնում Մոսուլի ազատագրման գործողությունը: