Լրագրողների վրա Լաթաքիայում կրակ են բացել Թուրքիայի կողմից. ՌԴ ՊՆ
Մարտ 01, 2016 15:25 Asia/Tehran
Հրակոծումը, որի տակ հայտնվել են լրագրողները, արվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Այսօր պարզ է դարձել, որ լրագրողների մի խումբ, այդ թվում «RT»-ի թղթակիցը, հայտնվել են հրակոծման տակ Սիրիայում:
Հրակոծման տակ են հայտնվել RT թղթակից Բորիս Կուզնեցովը և Հասան Նասսրը, օպերատորներ Հալեդ Էլդերան և Ալեքսանդր Տիխոմիրովը:
«Կրակն արձակվել է Թուրքիայի սահմանի կողմից, Դամա բնակավայրի կողմից Իդլիբում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Կոնաշենկովի խոսքերը:
Սիրիական բանակի տվյալներով, կրակը բացել է «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորումը, որի վրա չի ազդում հրադադարի ռեժիմը:
zham.am
1/3/2016
Պիտակ