Թուրքիան քննադատել է Սիրիայի քրդական խմբերին զինելու ԱՄՆ-ի քայլը
Հունիս 11, 2017 13:39 Asia/Tehran
Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է.«Սիրիայի քրդական խմբերին սպառազինելու ԱՄՆ-ի քայլը սխալ էր»:
NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իբրահիմ Քալինն ասել է.«YPG խմբավորումն անցյալում գաղտնի կապեր է ունեցել ԻԼԻՊ-ի հետ:
Նա նշել է, որ Անկարան խիստ կհակադարձի Սիրիայի հյուսիսային շրջանների կողմից Թուրքիային ուղղված սպառնալիքին:
Թուրքիան հայտարարել է, որ PYD և YPG խմբավորումներին հատկացվող զենքերը հայտնվում են ՔԲԿ-ի զինյալների ձեռքերում:
Թուրքիայի նախագահի խոսնակն այս արտահայտությունները կատարել է այն պայմաններում, երբ Անկարան ու Վաշինգտոնը երկակի ստանդարտների ռամավարություն ունեն ահաբեկչության հարցի նկատմամբ:
Պիտակ