Հրապարակվել է Բեն Լադենի կտակը
«Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենն իր մահից հետո շուրջ 29 միլիոն դոլար կարողություն է թողել: Այս մասին հայտնում է BBC լրատվականը: Բեն Լադենի կտակը ամերիկյան լրատվամիջոցներին է հանձնվել մի շարք այլ փաստաթղթերի հետ:
Այն առգրավվել էր 2011թ. Պակիստանի Աբոթաբաթ քաղաքում ԱՄՆ-ի ուժերի կատարած հարձակման ժամանակ, որի արդյունքում էլ սպանվել էր Բեն Լադենը: Կտակում Բեն Լադենն ընտանիքի անդամներին հորդորում է կատարել իր կամքը և իր կարողությունը նվիրաբերել «ջիհադին` հանուն Ալլահի»: Նա նշել է, որ գումարը գտնվում է Սուդանում, սակայն դեռևս պարզ չէ`կարողությունը կանխիկ գումարի, թե՞ ակտիվների տեսքով է: Բեն Լադենը 1990-ականներին 5 տարի ապրել է Սուդանում` որպես երկրի կառավարության հյուր:
Ankakh.com
2/3/2016