Թուրքիայի պառլամենտի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64724-Թուրքիայի_պառլամենտի_Ժողովրդահանրապետական_կուսակցության_պատգամավորները_լքել_են_խորհրդարանի_նիստը
Այն բանից հետո երբ թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Անիս Բեբեբօղլուի համար ազատազրկման դատավճիռ արձակվեց, այդ կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դռնբաց նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 13:39 Asia/Tehran
  • Թուրքիայի պառլամենտի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի նիստը

Այն բանից հետո երբ թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Անիս Բեբեբօղլուի համար ազատազրկման դատավճիռ արձակվեց, այդ կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դռնբաց նիստը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը հունիսի 14-ին, երբ Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Անիս Բեբեբօղլուի համար ազատազրկման դատավճիռ արձակվեց, այդ կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դռնբաց նիստը:

Սիրիայում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից ահաբեկիչներին մատակարարվող գաղտնի տեղեկությունների բացահայտման և այդ տեղեկությունների տարածման մեղադրանքով Ստամբուլում ձերբակալվել է Անիս Բերբերօղլուն և այդ երկրի դատարանի կողմից դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Անիսի Բերբերօղլուի փաստաբան Մորադ Օրգունն ասել է.«Շատ ամոթալի է, որ իր պաշտպանյալին ձերբակելել են Ֆաթուլլահ Գյուլենի հետ կապված լինելու մեղադրանքով»:

Թուրքիայի խոհրդարանում զբաղեցնելով 132 տեղ ժողովրդահանրապետական կուսակցությունը այդ երկրի երկրորդ կարևոր կուսակցությունն է։ Այն համարվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քննադատողներից մեկը: