Իսլամական Ջիհադ շարժման խոսնակ.«Արաբական կողմերը դավեր են նյութում Երուսաղեմի դեմ»
Իսլամական Ջիհադ շարժման խոսնակն ասել է.«Այն դեպքում ենք մոտենում Երուսաղեմի համաշխարհային օրվան ,երբ այս քաղաքը գտնվում է վատթարագույն պայմաններում և նույնիսկ արաբական երկրներն են նրա դեմ դավեր նյութում»:
Ինչպես հաղորդում է Ղոդս լրատվական գործակալությունը Դավուդ Շահաբը հավելել է.«Այսօր տարածաշրջանի ու աշխարհի որոշ երկրներ հարցականի տակ են տարել Երուսաղեմի դիրքը իսլամական ժողովուրդների մոտ և նույնիսկ պաշտպանում են սիոնիստներին»:
Նա ընդգծել է.«Երուսաղեմի համաշխարհային օրը ջախջախիչ պատասխան է այդ սադրանքներին: Այս օրը աշխարհի ժողովուրդներին կապացուցվի ,որ Երուսաղեմը յուրաքանչյուր հավատացյալի սրտում ու մտքում ամուր տեղ ունի»:
Ռամազան ամսվա վերջին ուրբաթը լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել է Երուսաղեմի համաշխարհային օր: