Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրությունները տեղափոխել է մարտի 23-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6514-Լիբանանի_խորհրդարանը_նախագահի_ընտրությունները_տեղափոխել_է_մարտի_23_ին
Լիբանանյան խորհրդարանի խոսնակը հերթական անգամ հետաձգել է նախագահի ընտրությունները: Պետության ղեկավար ընտրելու նոր փորձը նշանակված է մարտի 23-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լիբանանյան ազգային NNA գործակալությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 13:53 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրությունները տեղափոխել է մարտի 23-ին

Լիբանանյան խորհրդարանի խոսնակը հերթական անգամ հետաձգել է նախագահի ընտրությունները: Պետության ղեկավար ընտրելու նոր փորձը նշանակված է մարտի 23-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լիբանանյան ազգային NNA գործակալությանը:

Գործակալության տվյալներով, երկրի նախագահ ընտրելու 36-րդ փորձը ձախողվել է քվորումի բացակայության պատճառով: Չորեքշաբթի նիստին 73 պատգամավոր է ներկայացել, մինչդեռ անհրաժեշտ նվազագույնը 86 պատգամավորն է:

Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է 2014-ի մայիսին պետության նախորդ ղեկավարի` Միշել Սուլեյմանի նախագահական ժամկետի ավարտից հետո: Լիբանանի սահմանադրության համաձայն, նախագահ կարող է լինել միայն խորհրդարանի կողմից ընտրված քրիստոնյա մարոնիթը: Մարոնիթները կաթոլիկական եկեղեցուն են պատկանում, նրանց համայնքների մեծամասնությունը Լիբանանում է ապրում: Երկրում այդ կրոնի հետեւորդները բնակչության մոտ 25 տոկոսն են կազմում:

Այսօրվա դրությամբ լիբանանյան խորհրդարանը գործնականում հավասար բաժանված է արեւմտամետ եւ սիրիամետ բլոկների միջեւ: Լիբանանի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածու է համարվում գեներալ Միշել Աունը` «Հզբոլլահ» շիա խմբավորման քաղաքական դաշնակիցը: Աունի հիմնական մրցակիցը արեւմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցիչ Սամիր Ջաադան է, որին աջակցում է սուննի «Ալ-Մուստակբալ» կուսակցությունը:

news.am

2/3/2016