Համընդհանուր ցույց Պակիստանում շիաների սպանության դեմ
Պակիստանի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Խեյբար Փախթունխահ նահանգի Փարաչինար քաղաքի շիաների դեմ թաքֆիրական ու վահաբական խմբերի անմարդկային ոճրագործությունների դեմ:
Պակիստանի տարբեր քաղաքների՝ Իսլամաբադի, Լահուրի, Կերաչիի, Մուլթանի և Քուվեյթեի բնակիչներ նողկանք են հայտնելՓարաչինար քաղաքի շիաների կոտորածի դեմ և կարգախոսներ են վանկարկել կառավարության և թաքֆիրական խմբերի դեմ:
Ցուցարարները դատապարտելով ուրբաթ օրը, Փարաչինարումտեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Նավազ Շարիֆի կառավարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել այդ ոճրագործությունների հեղինակների հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Իսլամաբադում ցուցարարների շարքում էր Պակիստանի մուսուլմանների միասնության միջլիսի ղեկավար կազմի անդամ՝ Ալամե Էղբալ Հուսեյն Բեհեշթին: Նա քննադատել է կառավարության անկարողությունը երկրի անվտանգությունն ապահովելու և ահաբեկիչների հարձակումները կանխելու ուղղությամբ:
Ուրբաթ երեկոյան, Փարաչինար քաղաքի Աքբար խանի շուկա թաղամասում , երբ մարդիկ իֆթարի գնումներ էին կատարում, երկու պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով նահատակվել է 90 մարդ և ավեկի քան 240 ուրիշներ վիրավորվել են: