Սիոնիստական Ռեժիմը «օկուպացված Գոլանը» վերածեց ռազմական շրջանի
Այն պայմաններում երբ Սիոնիստական Ռեժիմը Սիրիայի բանակի դիրքերի դեմ Կոնեյտրա նահանգում շարունակում է իր հրթիռային հարձակումները, այդ ռեժիմի բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գոլանի բարձունքների մի մասը վերածվել է ռազմական տարածքի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սիոնիստական Ռեժիմի բանակի հաղորդագրության մեջ ասված է.«Խաղաղ բնակիչների մուտքը կանխելու համար, Գոլանի բարձունքների Կոնեյտրա նահանգին մոտ հատվածը վերածվել է ռազմական տարածքի»:
Այս հաղորդագրության համաձայն միայն ագարակներում աշխատողներն են կարող մտնել այդ շրջան:
Սիոնիստական Ռեժիմի բանակը այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ սահմանամերձ Կոնեյտրա նահանգում Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի և Սիրիայի բանակի միջև բախումները ավելի են սրվել և մի քանի ականանետեր են աձակվել այդ ուղղությամբ:
Կիրակի օրը Սիրիայի տարածքից ականանետ արձակվելու պատրվակով, Սիոնիստական Ռեժիմը հարձակում է իրականացրել Կոնեյտրայում տեղակայված Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: