Սիոնիստական Ռեժիմը «օկուպացված Գոլանը» վերածեց ռազմական շրջանի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65734-Սիոնիստական_Ռեժիմը_օկուպացված_Գոլանը_վերածեց_ռազմական_շրջանի
Այն պայմաններում երբ Սիոնիստական Ռեժիմը Սիրիայի բանակի դիրքերի դեմ Կոնեյտրա նահանգում շարունակում է իր հրթիռային հարձակումները, այդ ռեժիմի բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գոլանի բարձունքների մի մասը վերածվել է ռազմական տարածքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 12:15 Asia/Tehran
  • Սիոնիստական Ռեժիմը «օկուպացված Գոլանը» վերածեց ռազմական շրջանի

Այն պայմաններում երբ Սիոնիստական Ռեժիմը Սիրիայի բանակի դիրքերի դեմ Կոնեյտրա նահանգում շարունակում է իր հրթիռային հարձակումները, այդ ռեժիմի բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գոլանի բարձունքների մի մասը վերածվել է ռազմական տարածքի:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սիոնիստական Ռեժիմի բանակի հաղորդագրության մեջ ասված է.«Խաղաղ բնակիչների մուտքը կանխելու համար, Գոլանի բարձունքների Կոնեյտրա նահանգին մոտ հատվածը վերածվել է ռազմական տարածքի»:

Այս հաղորդագրության համաձայն միայն ագարակներում աշխատողներն են կարող մտնել այդ շրջան:

Սիոնիստական Ռեժիմի բանակը այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ սահմանամերձ Կոնեյտրա նահանգում Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի և Սիրիայի բանակի միջև բախումները ավելի են սրվել և մի քանի ականանետեր են աձակվել այդ ուղղությամբ:

Կիրակի օրը Սիրիայի տարածքից ականանետ արձակվելու պատրվակով, Սիոնիստական Ռեժիմը հարձակում է իրականացրել Կոնեյտրայում տեղակայված Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: