Թուրքիայում 1845 քաղաքացի մեղադրվում է Էրդողանին վիրավորելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6601-Թուրքիայում_1845_քաղաքացի_մեղադրվում_է_Էրդողանին_վիրավորելու_մեջ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը թուրքական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է տարվում: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2016 08:11 Asia/Tehran
  • Թուրքիայում 1845 քաղաքացի մեղադրվում է Էրդողանին վիրավորելու մեջ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը թուրքական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է տարվում: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

«1845 քաղաքացի մեղադրվում են նախագահին վիրավորելու մեջ: Չեմ կարծում, որ մենք կարող ենք ընթերցել այդ վիրավորանքներն առանց կարմրելու: Ոչ ոք վիրավորելու ազատություն չպետք է ունենա», -ասել է նա:

Թուրքական օրենսդրությամբ երկրի նախագահին վիրավորելու համար նախատեսվում է դրամական տուգանք կամ 1-4 տարի ազատազրկում: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է այն բանում, որ նրանք այդ հոդվածն օգտագործում են Էրդողանի կողմից տարվող քաղաքականության հետ չհամաձայնվողների դեմ բռնաճնշումների համար:

orer.am

3/3/2016