Պայթյուն և կրակոցների Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ
Մարտ 03, 2016 10:21 Asia/Tehran
Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է CNN Türk հեռուստաընկերությունը:
Ըստ տեղեկության՝ պայթյունն ուղեկցվել է կրակոցներով, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Պատահարը գրանցվել է Բայրամփաշա շրջանում: Ենթադրվում է, որ երկու ահաբեկիչներ մի քանի նռնակներ են նետել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա: Հարձակվողներին գտնելու ուղղությամբ գործողություն է իրականացվում:
Ankakh.com
3/3/2016
Պիտակ