Սիոնիստական ռեժիմի շրջանակներին անհանգստացնում է այդ ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ի կործանումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66478-Սիոնիստական_ռեժիմի_շրջանակներին_անհանգստացնում_է_այդ_ռեժիմի_լրտեսական_ԱԹՍ_ի_կործանումը
Սիոնիստական ռեժիմի ռազմական աղբյուրները մտահոգություն են հայտնել անօդաչու թռչող սարքերի մեկը մյուսի հետևից կործանման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 14:39 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի շրջանակներին անհանգստացնում է այդ ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ի  կործանումը

Սիոնիստական ռեժիմի ռազմական աղբյուրները մտահոգություն են հայտնել անօդաչու թռչող սարքերի մեկը մյուսի հետևից կործանման կապակցությամբ:

Ղոդս լրատվական գործակալությունը հաղորդել է, որ  երեքշաբթի օրը «Ռուխֆի շամայեմ» փոքր անօդաչու թռչող սարքի կործանումից հետո, սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է.«Սա Իսրայելի հինգերորդ ԱԹՍ-ն է, որ 2017 թվականի սկզբից առ այսօր կործանվում է և բանակը հայտարարել է, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է»:

Դա այն դեպքում ,երբ պաղեստինյան աղբյուրները Գազայում Սիոնիստական ռեժիմի վերջին ԱԹՍ-ի կործանումից հետո հայտարարել էին,որ 2017 թվականի սկզբից առ այսօր այդ ռեժիմի վեց ԱԹՍ-եր կործանվել են, որոնցից մեկը Լիբանանում է կործանվել, իսկ մյուս հինգը` Պաղեստինում:

«Եդիոտ Ահարոնոտ» թերթի փոխանցմամբ՝ ԱԹՍ-երի կործանման պատճառած վնասը հասնում է հարյուր հազարավոր շեկելի: