Սիրիա. Սիոնիստական ռեժիմը զավթված Գոլանում ընտրություններ կազմակերպելու իրավունք չունի
Սիրիայի ԱԳ նախարարությունը արձագանքել է զավթված Գոլանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կազմակերպելու Սիոնիստական ռեժիմի ջանքերին:
Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալության շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, այդ երկրի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ին և ԱԽ-ի հերթական նախագահին հղած երկու առանձին նոտաներում հայտարարել է. «Սիրիան ՄԱԿ-ի կանոնադրության և Ժնևի կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է համարում զավթված Գոլանի գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կազմակերպելու Իսրայելի նոր որոշումը»:
«Սիոնիստական ռեժիմի այդ որոշումը ներդրում է ահաբեկչության մեջ, ինչն Իսրայելը բացահայտ կերպով հովանավորում է «Ալ-Նոսրա» ահաբեկչական խմբի հետ իր ուղղակի կապերի միջոցով»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը:
Սիոնիստական ռեժիմն անցած շաբաթ տեղեկացրեց Գոլանի զավթված քաղաքավաններում այսպես կոչված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կազմակերպելու մասին: Գոլանը բռնազավթելուց հետո սա առաջին անգամ է, որ Իսրայելը նման որոշում է ընդունում:
Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում է զավթված Գոլանում ընտրություններ կազմակերպելու որոշում ընդունել, երբ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադն ավելի վաղ զավթված Գոլանն այդ երկրի նահանգներից մեկն էր համարել: