Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից
Հուլիս 10, 2017 04:31 Asia/Tehran
Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից, գրում է Der Spiegel-ը։
Ըստ պարբերականի՝ գերմանական ստորաբաժանումների դուրս բերումը սկսվել է հուլիսի 9-ին, կեսօրին մոտ։
Ինջիրլիկից բազան տեղափոխելու մասին որոշումը Գերմանիայի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվել է գերմանական խորհրդարանականներին թույլ տալ մտնել բազա։
Մոտ 260 գերմանացի զինծառայողներ են տեղակայված բազայում՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային պայքարին աջակցելու համար։
Գերմանիայի կառավարությունը որոշել է զինվորականներին տեղափոխել Հորդանանի Ալ Ազրակ բազա։
News.am
Պիտակ