Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66864-Գերմանիան_սկսել_է_ռազմական_տեխնիկան_դուրս_բերել_Ինջիրլիք_ավիաբազայից
Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից, գրում է Der Spiegel-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 04:31 Asia/Tehran
  • Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Ինջիրլիք ավիաբազայից

Գերմանիան սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից, գրում է Der Spiegel-ը։

Ըստ պարբերականի՝ գերմանական ստորաբաժանումների դուրս բերումը սկսվել է հուլիսի 9-ին, կեսօրին մոտ։

Ինջիրլիկից բազան տեղափոխելու մասին որոշումը Գերմանիայի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվել է գերմանական խորհրդարանականներին թույլ տալ մտնել բազա։

Մոտ 260 գերմանացի զինծառայողներ են տեղակայված բազայում՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային պայքարին աջակցելու համար։

Գերմանիայի կառավարությունը որոշել է զինվորականներին տեղափոխել Հորդանանի Ալ Ազրակ բազա։

News.am