Կատարի ԱԳ նախարար. Արաբիայի ռազմական այլընտրանքը մեծ ծախսեր կպարտադրի տարածաշրջանին
Կատարի ԱԳ նախարարը խոսքն ուղղելով Արաբիային հայտարարել է . «Ռազմական այլընտրանքի ընտրությունը ծանր ծախսեր կպարտադրի տարածաշրջանին և Կատարի չի հանձնվելու իրեն շրջափակման ենթարկած երկրների անօրինական պահանջների դիմաց»:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն` Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Աբդոլռահման Ալ-Սանին Ֆրանսիայի հեռուստատեսության առաջին կայանին տված հարցազրույցում ասել է. «Որևէ ճգնաժամ չի կարող կարգավորվել ուղղակի առճակատման միջոցով : Լարվածությունը պետք է կարգավորել բանակցության ու երկխոսության միջոցով: Սաուդցիները պետք է իմանան, որ քայլերի խստացումն ու ռազմական այլընտրանքին դիմելը մեծ ծախսեր են պարտադրելու տարածաշրջանին»:
«Պաշտոնական Դոհան չի ընդունելու այն պահանջները, որոնք դեմ են միջազգային օրենքներին ու նաև այն նախապայմանները, որոնք պետք է գործադրվեն միայն Դոհայի կողմից: Այդ պայմանները պետք է գործադրվեն բոլոր երկրների կողմից»,-հայտարարել է Կատարի ԱԳ նախարարը: