«Կատարի դեմ բոյկոտը նշանակում է Ռիադի համաձայնագրի խախտում».Կատարի պաշտոնյա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66980-Կատարի_դեմ_բոյկոտը_նշանակում_է_Ռիադի_համաձայնագրի_խախտում_.Կատարի_պաշտոնյա
Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ Բեն Ահմեդ Ալ-Սանին հայտարարել է .«Դոհայի դեմ Արաբական երկրների քառյակի պարտադրյալ բոյկոտը նշանակում է բացահայտորեն խախտել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կանոնագիրը և Ռիադի 2013 և 2014 թթ.-ի համաձայնագրերը»:Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 14:11 Asia/Tehran
  • «Կատարի դեմ բոյկոտը  նշանակում է Ռիադի համաձայնագրի խախտում».Կատարի պաշտոնյա

Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ Բեն Ահմեդ Ալ-Սանին հայտարարել է .«Դոհայի դեմ Արաբական երկրների քառյակի պարտադրյալ բոյկոտը նշանակում է բացահայտորեն խախտել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կանոնագիրը և Ռիադի 2013 և 2014 թթ.-ի համաձայնագրերը»:Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով Ռիադի համաձայնագրերին, Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ Բեն Ահմեդ Ալ-Սանին ընդգծել է.«Այս երկու համաձայնագրերի նպատակն է երաշխավորել ու ամրապնդել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև համագործակցությունը և չմիջամտել այդ երկրների ներքին գործերին»:

Ալ Սանին նշել է.«Կատարի հետ հարաբերությունը խզելուց հետո այդ երկրների պահանջները չեն վերաբերում Ռիադի համաձայնագրերին և նրանց քայլերը փաստորեն պառակտում են առաջացրել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամների միջև»:

Այսօր Կատարը  եռօրյա վերջնագիր է ներկայացրել, հայտարարելով ,որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում իր ներկայությունը կշարունակի միայն արաբական քառյակի կողմից բոյկոտին վերջ տրվելու դեպքում: