Սիոնիստական ռեժիմը 800 նոր բնակարաններ կկառուցի Երուսաղեմում
Սիոնիստական ռեժիմի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ վավերացրել է 800 նոր բնակարաններ կառուցել բռնազավթված Երուսաղեմ քաղաքում:
Սիոնիստական Մաարիվ օրաթերթը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմի քաղաքապետարանը վավերացրել է Երուսաղեմում 800 նոր բնակարաններ կառուցելու նախագիծը, որոնցից 276-ը կկառուցվեն քաղաքի սիոնիստաբնակ տարածքում:
Ալ-Աղսա Մզկիթի ձեռագիր մատյանների կենտրոնի ղեկավար Նաջեհ Բեքիրաթը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմը 15 միլիոն դոլար է հատկացրել Երուսաղեմում նոր բնակարաններ կառուցելու համար:
«Սոնիստական ռեժիմի զորայինները շրջապատելով Ալ-Աղսա մզկիթը արգելում են պաղեստինցիների մուտքը այդ սրբավայր»․հավելել է Նաջեհ Բեքիրաթը:
2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիներին պատկանող տարածքներում անօրինական ավաների կառուցապատումը: