Կատարի պաշտոնյա.«Հնարավոր չէ Կատարին ընկճել»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67178-Կատարի_պաշտոնյա._Հնարավոր_չէ_Կատարին_ընկճել
Կատարի կառավարության կապերի գրասենյակի պաշտոնատար Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին Արաբական չորս երկրների կողմից Կատարին շրջափակելու ուղղությամբ կատարված քայլը ստոր արարք է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 13:08 Asia/Tehran
  • Կատարի պաշտոնյա.«Հնարավոր չէ Կատարին ընկճել»

Կատարի կառավարության կապերի գրասենյակի պաշտոնատար Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին Արաբական չորս երկրների կողմից Կատարին շրջափակելու ուղղությամբ կատարված քայլը ստոր արարք է համարել:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են, որ քանի դեռ Դոհան չի ընդունել նրանց ներկայացրած  պահանջները շրջափակումները կշարունակվեն:

«Մեհր գործակալության հաղորդման համաձայն՝ Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին ընդգծել է, որ անհիմն մեղադրանքները և անօրինական շրջափակումնեը չեն կարող ազդել Դոհայի վրա և  Կատարը չի հանձնվելու իրեն շրջափակման ենթարկած երկրների անօրինական պահանջների դիմաց»:

Արաբական երկրների քառյակը կշարունակի Կատարի դեմ քաղաքական և տնտեսական բոյկոտը։  Նա ընդգծել է, որ արաբական երկրների պահանջերին Դոհայի պատասխանը միայն կարող է օգնել շրջափակումների վերացմանը:

Կատարը մերժել է Արաբական երկրների քառյակի ներկայացրած 13 պահանջները: