Արաբական ճգնաժամի կարգավորման համար ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցն ապարդյուն անցավ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67202-Արաբական_ճգնաժամի_կարգավորման_համար_ԱՄՆ_պետքարտուղարի_տարածաշրջանային_այցն_ապարդյուն_անցավ
Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրների միջև ծագած խորը հակասությունները կարգավորելու նպատակով տարածաշրջան մեկնած ԱՄՆ պետքարտուղարն առանց որոշակի արդյունքի հանգելու ավարտեց իր ուղևորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2017 07:27 Asia/Tehran
  • Արաբական ճգնաժամի կարգավորման համար ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցն ապարդյուն անցավ

Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրների միջև ծագած խորը հակասությունները կարգավորելու նպատակով տարածաշրջան մեկնած ԱՄՆ պետքարտուղարն առանց որոշակի արդյունքի հանգելու ավարտեց իր ուղևորությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի երեկոյան՝ տարածաշրջան կատարած իր ուղևորության վերջին օրը Դոհայում հանդիպեց Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալ-Սանիին և զրուցեց արաբական չորս երկրների հետ Դոհայի ճգնաժամում ստեղծված  իրավիճակի մասին:

Հանդիպումից հետո Թիլերսոնը հրաժարվեց պատասխանել թղթակիցների հարցումներին և որևէ տեսակետ չհայտնեց արաբական չորս երկրների հետ Կատարի ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրվելու մասին:

Կատարին շրջափակման ենթարկած չորս երկրների՝ Արաբիայի, Եգիպտոսի, Էմիրությունների և Բահրեյնի պաշտոնատարները չորեքշաբթի օրը Արաբիայի Ջեդա քաղաքում հանդիպել էին Թիլերսոնի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը մինչև Արաբիա ուղևորվելն այցելեց Քուվեյթ և Կատար և Կատարի ու Պարսից ծոցի ափամերձ երեք երկրների ու Եգիպտոսի հարաբերություններում ծագած ընթացիկ ճգնաժամի շուրջ զրուցեց այդ երկրների պատասխանատուների հետ: