Պաղեստինցիները դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67432-Պաղեստինցիները_դատապարտել_են_Ալ_Աղսա_մզկիթի_դեմ_սիոնիստների_ոտնձգությունները
Մի խումբ պաղեստինցիներ ու պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ կիրակի օրը, բողոքի ակցիա են անցկացրել և դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ զավթիչների ոտնձգությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 13:28 Asia/Tehran
  • Պաղեստինցիները դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների ոտնձգությունները

Մի խումբ պաղեստինցիներ ու պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ կիրակի օրը, բողոքի ակցիա են անցկացրել և դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ զավթիչների ոտնձգությունները:

Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլոս քաղաքի տասնյակ պաղեստինցիներ ու պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ Պաղեստինի դրոշը կրելով և կարգախոսներ վանկարկելով, իրենց զայրույթն են հայտնել Ալ-Աղսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոտնձգությունների նկատմամբ և իրենց հովանավորությունն են հայտնել Երուսաղեմի պաղեստինցիներին:

Ուրբաթ օրը, Գազայի գոտում բնակվող պաղեստինցիները դատապարտել են Ալ-Աղսա մզկիթի դռները փակելու Իսրայելի ռեժիմի քայլը:

Ի դեպ կիրակի օրը սիոնիստները մզկիթի Ալ-Ասբաթ մուտքի դռները բացելուց հետո, անմիջապես փակել են մյուս մուտքերը և արգելել են պաղեստինցիների մուտքը: Այդպիսով պաղեստինցի հավատացյալներին չհաջողվեց կեսօրվա նամազը կարդալու համար Ալ-Աղսա մզկիթ մուտք գործել: