Իսրայելցի զորայինները վիրավորել են մի խումբ պաղեստինցի հավատացյալների
Սիոնիստական ռեժիմի զորայինները Երուսաղեմի հին մասում գտնվող «Ալ-Աղսա» մզկիթի «Բաբ-ալ-ասբաթ»-ում, հարձակվելով պաղեստինցի հավատացյալների վրա, վիրավորել են նրանցից՝ 17-ին:
Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման՝ Պաղեստինի Կարմիր մահիկի տարածած հայտարարության համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի զորայինները կիրակի օրը և երեկ գիշեր «Ալ-Աղսա» մզկիթի «Բաբ-ալ-ասբաթ»-ում բազմաթիվ անգամներ հարձակվել են պաղեստինցի հավատացյալների վրա, որի հետևանքով վիրավորվել են նրանցից 17-ը:
Երուսաղեմն ու «Ալ-Աղսա» մզկիթը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Երուսաղեմի ինթիֆադայի սկիզբ առնելուց ի վեր սիոնիստ զորայինների և քաղաքավանների բնակիչների հարձակման ու բախումների ականատեսն է եղել:
Այս ընթացքում սիոնիստների միջոցով նահատակվել են շուրջ 338 պաղեստինցիներ:
«Ալ-Ալամ» հեռուստատեսությունը, հղում կատարելով պաղեստինյան աղբյուրների հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները ներխուժել են Հորդանան գետի արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքի հարավում գտնվող «Ալ-Խասար» քաղաքավանի պաղեստինցիների տները:
Գազայի հատվածից ստացված մեկ այլ լուրի համաձայն՝ Իսրայելի բանակի ռազմական նավերից՝ Գազայի ափերում պաղեստինցի ձկնորսների նավերի կողմն իրականացրած հրաձգության հետևանքով վիրավորվել են երկու ձկնորսներ: