Լիբանանի Հեզբոլլահ. «Աշխարհի ազատախոհները պետք է պաշտպանեն Սիրիայի զավթված Գոլանը»
Լիբանանի Հեզբոլլահը երկուշաբթի օրը հրապարակած հաղորդագրությամբ գոհունակություն է հայտնել Գոլանի զավթված գյուղերում ընտրություններ կազմակերպելու մտադրություն ունեցող՝ Սիոնիստական ռեժիմի սադրիչ ծրագրերի հետ Սիրիայի Գոլանի զավթված տարածքի բնակչության հակառակության և խիզախ քայլի կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Լիբանանի Հեզբոլլահը նշել է, որ զավթված Գոլանի բնակչության հակառակության արտահայտությունը բացահայտ կերպով ընդգծում է Գոլանի և այդ տարածքի բնակչության արաբական-սիրիական ինքնությունը՝ ժողովուրդ, որը խիստ դեմ է Գոլանի սիոնիստականացմանը:
Հեզբոլլահն այդ հաղորդագրության մեջ տարածաշրջանի ու աշխարհի ազատախոհներին կոչ է արել զորակցել Սիրիայի զավթված Գոլանի բնակչության ինթիֆադային և նրանց հանդեպ լրատվական ու բարոյական որևէ հովանավորություն ցուցաբերելու հարցում չզլանալ:
Սիոնիստական ռեժիմը հայտարարել է՝ զավթված Գոլանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կազմակերպելու իր մտադրության մասին:
Զավթված Գոլանի բնակիչները հինգշաբթի օրը, մի հաղորդագրությամբ՝ ընդգծելով իրենց սիրիական ինքնությունը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու Սիոնիստական ռեժիմի ընդունած որոշումը համարեցին սադրիչ քայլ, որը հրեականացման նախագծերի իրագործումը հեշտացնելու նպատակով ձգտում է ներքին բախումներ հրահրել: