Պաղեստինցի երիտասարդի հակասիոնիստական գործողությունը
Պաղեստինցի երիտասարդը նահատակվել է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ալ-Խալիլում գտնվող «Բեյթ Անուն» սիոնիստաբնակ ավանի մոտ իրականացրած հակասիոնիստական գործողության ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը՝ երեքշաբթի օրը երիտասարդ պաղեստինցու կողմից իրականացված հակասիոնիստական գործողության արդյունքում վիրավորվել են երկու սիոնիստ բանակայիններ:
Հիշյալ պաղեստինցի երիտասարդին սպանությամբ Երուսաղեմի ինթիֆադայի նահատակների թիվը հասավ 339-ի: Երուսաղեմում և Ալ Աղսա մզկիթում սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների ուժգնացման հետևանքով պաղեստիցները 2015 թվականի հոկտեմբերի 1-ին սկսել են Երուսաղեմի ինթիֆադան:
Ուրբաթ՝ հուլիսի 14-ին Երուսաղեմ քաղաքում երեք պաղեստինցի երիտասարդներ սպանել են երկու սիոնիստ բանակայինների, իսկ մեկին էլ վիրավորել և իրենք էլ նահատակվել են: