Կատար.«Բողոքելու ենք Էմիրությունների դեմ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67582-Կատար._Բողոքելու_ենք_Էմիրությունների_դեմ
Ցավ հայտնելով Կատարի պաշտոնական լրատվական գործակալության կայքեջը կոտրելու հարցում Էմիրությունների պաշտոնատարների և հակերների համագործակցության մասին, Կատարի պաշտոնյաները շեշտել են, որ հետապնդելու են այդ քայլի հեղինակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2017 14:05 Asia/Tehran
  • Կատար.«Բողոքելու ենք Էմիրությունների դեմ»

Ցավ հայտնելով Կատարի պաշտոնական լրատվական գործակալության կայքեջը կոտրելու հարցում Էմիրությունների պաշտոնատարների և հակերների համագործակցության մասին, Կատարի պաշտոնյաները շեշտել են, որ հետապնդելու են այդ քայլի հեղինակներին:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անդրադառնալով ամերիկյան մի օրաթերթում հրապարակված այդ լուրին Կատարի կառավարության կապերի գրասենյակի տնօրեն Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին ասել է.«Էմիրատների այդ քայլը միջազգային օրենքների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի համաձայնությունների խախտում է»:

«Այդ կապակցությամբ Կատարի դատախազության հետաքնությունները շարունակվում են և այդ քայի հեղինակների դեմ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»․ շեշետել է նա:

Վաշինգտոն Փոստ օրաթերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի պետայրերը բացահայտել են, որ Էմիրություններն է Կատարի դեմ արված քայլի հեղինակը:

Հատկանշական է, որ Էմիրությունների պաշտոնատարները՝ այդ թվում արտաքին հարցերով խորհրդատու նախարար Անվար Ղարղաշը և ԱՄՆ-ում Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ-Աաթիբեն հերքել են այդ մեղադրանքը: