Սիրիայի ռազմածովային ուժերը կործանել են իսրայելական սուզանավ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67702-Սիրիայի_ռազմածովային_ուժերը_կործանել_են_իսրայելական_սուզանավ
Ամերիկյան շաբաթաթերթը բացահայտել է, որ Սիրիայի ափերում այդ երկրի բանակի ռազմածովային ուժերը կործանել են իսրայելական մի սուզանավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 14:43 Asia/Tehran
  • Սիրիայի ռազմածովային ուժերը կործանել են իսրայելական սուզանավ

Ամերիկյան շաբաթաթերթը բացահայտել է, որ Սիրիայի ափերում այդ երկրի բանակի ռազմածովային ուժերը կործանել են իսրայելական մի սուզանավ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ վետերանների շաբաթաթերթը գրել է, որ 24 ամիս առաջ իսրայելական սուզանավը Միջերկրական ծովում ռազմական հետախուզական մի առաքելությունը կատարելիս մտել է Սիրիայի տարածքային ջրեր:

Ըստ աղբյուրի, սուզանավը 1500 մետր խորությամբ հետախուզական օպերացիա էր իրականացնում, սակայն մի քանի ժամ անց, հայտնվում է Սիրիայի բանակի ռազմածովային ուժերի հրթիռի թիրախում և խորտակվում է:

Այդ ժամանակ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություն է կատարել, սակայն չի հաջողվել գտնել սուզանավը: Այդ իսկ պատճառով, տեղի ունեցածի մասին ոչինչ չի հաղորդվել: