Հրադադարի համաձայնության գործադրում Լիբանանի Աարսալի սահմանագծում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68280-Հրադադարի_համաձայնության_գործադրում_Լիբանանի_Աարսալի_սահմանագծում
Լիբանանի Արսալի սահմանագծում Հեզբոլլահի և Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խբերի միջև հրադադար է հաստատվել: Այդ մասին տեղեկացրել են լիբանանյան աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 07:34 Asia/Tehran
  • Հրադադարի համաձայնության գործադրում Լիբանանի Աարսալի սահմանագծում

Լիբանանի Արսալի սահմանագծում Հեզբոլլահի և Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խբերի միջև հրադադար է հաստատվել: Այդ մասին տեղեկացրել են լիբանանյան աղբյուրները:

Վկայակոչելով Ալ-Մայադին գործակալությունը, Իրանի ռադիո-հեռուստատեսությունը հաղորդել է, որ հինգշաբթի առավտյան ժամը 6-ին Լիբանանի ու Սիրիայի Աարսալի սահմանագծի երկայնքով ձգված բոլոր ճականտերում հրադադար է հաստատվել:

Հրադադրի համաձայնությունը կայացել է Լիբանանի հանրային անվտանգության կազմակերպության գլխավոր տնօրեն Աբբաս Էբրահիմի միջնորդությամբ:

Հրադադարի հաստատման մասին նա հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը մուսուլմաններին շնորհավորել է  Հեզբոլլահի ուժերի առանցքայնությամբ Աարսալի ազատագրման և Լիբանանի դիմադրության ուժերի հաղթանակի կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը Ալ-Մենար հեռուստատեսության ուղիղ եթերում ունեցած ելույթում Սեյեդ Հասան Նասրոլլահը կարևոր ձեռքբերումներ է համարել Լիբանանի դիմադրության ուժերի ակնառու առաջախաղացումը և Աարսալի ազատագրման գործուղությունների ընթացքում Լիբանանի բանակի քայլերը: