Սիրիան պատրաստ է ապաէսկալացման գոտիներում հաշտության գնալ
Սիրիայի Ազգային հաշտության նախարարն ասել է.«Պաշտոնական Դամասկոսը և նրա դաշնակիցները ջանքեր են գործադրում, որպեսզի ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում հաստատված հրադադարը դառնա ազգային հաշտության սկզբնաքայլը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով ,որ պաշտոնական Դամասկոսը ողջունում է ազգային հաշտությանն ուղղված պայմանավորվածությունները, Սիրիայի Ազգային հաշտության նախարար՝ Ալի Հեյդարը նշել է.«Սիրիան և դաշնակից երկրները իրենց օրակարգում ներառել են ապաէսկալացման գոտիները ազգային հաշտության գոտիների վերածելու ծրագիրը»:
Սիրիայի զինյալ ընդդիմադիրներին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու կապակցությամբ ԱՄՆ տված խոստումի մասին նախարար Ալի Հեյդարը հստակեցրել է.«Ահաբեկիչներին ուղղված աջակցությունների դադարեցումը, սահմանների և օդային կամուրջների փակելը,որտեղից զինյալներ են մուտք գործում Սիրիա, կարող են լինել սկզբնակետ` այդ երկրի ճգնաժամին վերջ դնելու համար»:
Ալի Հեյդարը հավելել է.«Քանի դեռ շարունակվում է ահաբեկիչների մուտքը Սիրիա, նշանակում է,որ այդ երկրում շարունակվում է ճգնաժամը»: