Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան արտաքսում են լիբանանցիներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68744-Էմիրություններն_ու_Սաուդյան_Արաբիան_արտաքսում_են_լիբանանցիներին
Նախապես մշակված պլանով, Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան իրենց երկրներից արտաքսում են լիբանանցիներին, մասնավորապես` Լիբանանի շիաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 14:55 Asia/Tehran
  • Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան արտաքսում են լիբանանցիներին

Նախապես մշակված պլանով, Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան իրենց երկրներից արտաքսում են լիբանանցիներին, մասնավորապես` Լիբանանի շիաներին:

Վկայակոչելով Լիբանանի Ալ-Նաշրե լրատվական կայքը, Ֆարս գործակալությունը հաղորդել է.«Վերջին մի քանի տարիների ընթացքում Ասուդյան Արաբիան և Էմիրությունները տարբեր պատրվակներով մեղադրանքներ ներկայացնելով այդ երկրներում բնակվող շիաների դեմ, 24 ժամվա ընթացքում անհապաղ արտաքսում կամ էլ չեղարկում էին այդ երկրներում մնալու արտոնությունը»:

Լիբանանի Ալ-Նաշրե լրատվական կայքը գրել է.«Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ վերջին տարիների ընթացքում արտաքսման քաղաքականությունը երբեք չի դադարեցվել և աստիճանական եղանակով շարունակվում է»:

Այդ հաղորդման համաձայն, անցնող 2 շաբաթների ընթացքում Էմիրությունները Հեզբոլլահին աջակցելու պատրվակով արտաքսել է շուրջ 20 շիաների, որոնք ծագումով Լիբանանի հարավային շրջաններից են:

Իրազեկ աղբյուրները կանխատեսում են, որ Կատարի հետ հարաբերությունները խզվելուց հետո Էմիրություններից արտաքսվողների թիվը կավելացվի և այս անգամ, Արսալում ԻԼԻՊ-ի և Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբերի դեմ Լիբանանի դիմադրության պատերազմը կլինի Էմիրությունների պատրվակը: