Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում, Աֆղանստանում ու Լիբանանում
Սիրիայի Հոմս նահանգի հյուսիսարևելյան հատվածում բանակային ստորաբաժանումների կողմից ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքորոշման դեմ իրականացված վերջին գործողությունների արդյունքում առնվազն 25 ահաբեկիչ է սպանվել:
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի կործանիչները Սիրիայի բանակի օդային ուժերի աջակցությամբ ռմբակոծել են Հոմս նահանգում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի քանի դիրքեր և ոչնչացրել են այդ խմբավորման մի քանի կենտրոնայականներ:
Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Անցած 24 ժամերի ընթացքում երկրի տարբեր շրջաններում բանակի իրականացրած գործողություններում, սպանվել են Թալիբան խմբի 71 և ԻԼԻՊ-ի 6 անդամներ»:
Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Լիբանանի բանակային ստորաբաժանումները հրետանային և հրթիռային կրակ են բացել լեռնային Ռաաս-Բաալբեք և Ալ-Քաա շրջաններում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ոչնչացվել է ԻԼԻՊ-ի ռազմաբազաներից մեկը և սպանվել են բազայում գտնվող բոլոր ահաբեկիչները: