Սիրիայում հայտնաբերվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրության քիմիական նյութեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69944-Սիրիայում_հայտնաբերվել_են_Թուրքիայի_Բրիտանիայի_և_ԱՄՆ_ի_արտադրության_քիմիական_նյութեր
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, Սիրիայի որոշ շրջանների ազատագրման օպերացիայում հայտնաբերվել ու առգրավվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրած քիմիական նյութեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 13:07 Asia/Tehran
  • Սիրիայում հայտնաբերվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրության քիմիական նյութեր

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, Սիրիայի որոշ շրջանների ազատագրման օպերացիայում հայտնաբերվել ու առգրավվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրած քիմիական նյութեր:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Ֆեյսալ Մեղդադն ասել է .«ԱՄՆ-ը, Բրիտանիան և նրանց դաշնակիցները խախտելով քիմիական զենքերի ապատարման դաշինքը, ահաբեկչական խմբերին թունավոր նյութերով են սպառազինում»:

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է առաջիկա օրերին Սիրիայի քիմիական դոսիեի մասին փաստահավաք խմբի Դամասկոս այցի մասին, ասելով.«Սիրիայի կառավարությունը հետաքննություններ է իրականացրել հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շեյխունի շրջանում քիմիական հարձակման մասին»:

Մեղդադի հավաստմամբ,  դեռևս արևմտյան երկրներից ոչ մեկը չի պահանջել Խան Շեյխուն գործուղել քիմիական զենքերի ապատարծման կազմակերպության պատվիրակությանը: Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ի դեպ ասել է.«Պաշտոնական Դամասկոսը փաստահավաք խմբին է տրամադրելու բոլոր դյուրությունները»: