Սիրիան արևմտյան քիմիական զենքը պատկերող կադրեր է հրապարակել գրոհայինների պահեստներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69984-Սիրիան_արևմտյան_քիմիական_զենքը_պատկերող_կադրեր_է_հրապարակել_գրոհայինների_պահեստներից
Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ գրոհայինների հեռանալուց հետո նրանց պահեստներում նյարդայնացնող ազդեցության քիմիական նյութեր են հայտնաբերվել, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 17, 2017 05:29 Asia/Tehran
  • Սիրիան արևմտյան քիմիական զենքը պատկերող կադրեր է հրապարակել գրոհայինների պահեստներից

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ գրոհայինների հեռանալուց հետո նրանց պահեստներում նյարդայնացնող ազդեցության քիմիական նյութեր են հայտնաբերվել, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Ինչպես հայտնում է НТВ-ն, սիրիացի փոխարտգործնախարարը մամլո ասուլիսում շեշտել է, որ այդ տեսակի քիմիական նյութերը մեծ քանակությամբ կիրառման դեպքում կարող են մաշկի բաց հատվածներում այրվածքներ և բշտիկներ առաջացնել: Իսկ շնչելու դեպքում կարող են շնչահեղձության, քթի արյունահոսության, սրտխառնոցի պատճառ դառնալ:
Քիմիական նյութի կիրառման գոտուց դուրս չգալու պարագայում այն թոքերի այտուց է առաջացնում, որոշ դեպքերում էլ հանգեցնում է կաթվածի կամ մահվան:
Սիրիայի կառավարությունը հերթական անգամ երաշխավորել է միջազգային դիտորդների հասանելիությունը երկրի ցանկացած մասում, որը գտնվում է կառավարական բանակի վերահսկողության տակ:

Tert.am