Իրանական ընկերությունները կմասնակցեn Սիրիայի վերակառուցման նախագծերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70140-Իրանական_ընկերությունները_կմասնակցեn_Սիրիայի_վերակառուցման_նախագծերին
Սիրիայի խորհրդարանի արտադրության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ Ֆարես Ալ-Շահաբին ասել է.-«Իրանական ընկերությունները կմասնակցեն Սիրիայի տնտեսական վերականգնման նախագծերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 08:45 Asia/Tehran
  • Իրանական ընկերությունները կմասնակցեn Սիրիայի վերակառուցման նախագծերին

Սիրիայի խորհրդարանի արտադրության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ Ֆարես Ալ-Շահաբին ասել է.-«Իրանական ընկերությունները կմասնակցեն Սիրիայի տնտեսական վերականգնման նախագծերին»:

ԻՌՆԱ-ն տված հարցազրույցում, Սիրիայի խորհրդարանի արտադրության և ծրագրման հանձնաժողովի նախագահ Ֆարես Ալ-Շահաբին ընգծել է.«Պատերազմի և ահաբեկչության հետևանքով առաջացած ավերածությունները վերականգնելու նպատակով, Սիրիայի կառավարությունը ցանկանում է աջակցություն ստանալ այն երկրներից, ովքեր անկեղծորեն կանգնած են այդ երկրի կողքին և նրանց երիտասարդները զոհվել են Սիրիայի պաշտպանության ճանապարհին»:

Ֆարես Ալ-Շահաբին հավելել է.-«Իրանական ընկերությունները կարող են բոլոր, հատկապես էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ճանապարհաշինության և արդյունաբերության   ոլորտներում մասնակցել Սիրիայի վերանորագման նախագծերին»:

Սիրիայի խորհրդարանում Հալեպի ներկայացուցիչն ասել է.«Սիիայի ավերման, թալանման և ժողովրդի կոտորածին մասնակցող երկրները ոչ մի դերակատարությոն չեն կարող ունենալ այդ երկրի վերակառուցման նախագծերում»: 

Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը օգոստոսի 17-ից 27-ը՝ 10 օր տևողությամբ կայանալու է Դամասկոսի ցուցահանդեսային ավանում: