Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը․ «Հեզբոլլահը» նախազգուշացրել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247162-Իսրայելը_շարունակում_է_խախտել_հրադադարը_Հեզբոլլահը_նախազգուշացրել_է
Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ խախտել է հրադադարի պայմանները՝ հարվածներ հասցնելով Լիբանանի հարավային շրջաններին։ Հաղորդվում է, որ ռեժիմի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Մեյֆդուն բնակավայրը, իսկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բենթ Ջբեյլ շրջանի Ֆրուն բնակավայրի մերձակայքին։
(last modified 2026-06-29T06:35:50+00:00 )
Հունիս 29, 2026 10:03 Asia/Tehran
  •  Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը․ «Հեզբոլլահը» նախազգուշացրել է

Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ խախտել է հրադադարի պայմանները՝ հարվածներ հասցնելով Լիբանանի հարավային շրջաններին։ Հաղորդվում է, որ ռեժիմի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Մեյֆդուն բնակավայրը, իսկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բենթ Ջբեյլ շրջանի Ֆրուն բնակավայրի մերձակայքին։

 Հարվածների հետևանքով պատճառված վնասների կամ հնարավոր զոհերի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։
Հղում անելով Իրանի հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին չորս ամիսների ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 4247 մարդ, 12 195-ը վիրավորվել են։
«Հեզբոլլահը» մի հայտարարությամբ դատապարտել է Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները։ Շարժումը նշել է, որ ուշադիր հետևում է ռազմաճակատային զարգացումներին և իրեն վերապահում է Լիբանանն ու երկրի բնակչությանը պաշտպանելու իրավունքը։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հարձակումների թիրախ են դարձել Նաբաթիեի, Մեյֆդունի և Ֆրունի բնակելի շենքերը, իսկ մի շարք այլ բնակավայրերում շարունակվել են ավերածությունների գործողությունները։