Ռիադում սիրիացի ընդդիմադիրների նիստն ավարտվեց առանց արդյունքի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70446-Ռիադում_սիրիացի_ընդդիմադիրների_նիստն_ավարտվեց_առանց_արդյունքի
Սիրիացի ընդդիմադիր խմբերը միասնական ճակատ ստեղծելու նպատակով նիստ էին գումարել Ռիադում: Նրանք պատրաստվում են մասնակցել Սիրիայի խաղաղության հարցով կայանալիք առաջիկա բանակցություններին: Սակայն նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2017 14:17 Asia/Tehran
  • Ռիադում սիրիացի ընդդիմադիրների նիստն ավարտվեց առանց արդյունքի

Սիրիացի ընդդիմադիր խմբերը միասնական ճակատ ստեղծելու նպատակով նիստ էին գումարել Ռիադում: Նրանք պատրաստվում են մասնակցել Սիրիայի խաղաղության հարցով կայանալիք առաջիկա բանակցություններին: Սակայն նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ռիադում Սաուդյան Արաբիայի և Կահիրեյի ու Մոսկվայի կողմից հովանավորվող սիրիացի ընդդիմադիր խմբերի բարձրաստիճան պատվիրակությունների նիստում, կողմերը համաձայնության չեն եկել  քաղաքական հարցերի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը  և Եգիպտոսը  համատեղ ջանքեր են գործադրում, որպեսզի Ժնևում կայանալիք բանակցություններին սիրիացի ընդդիմադիրները միատարր պատվիրակություն ներկայացնեն:

Վերջերս Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան սիրիացի ընդդիմադիր խմբերին կոչ էր արել միավորվել և որոշակի ռազմավարություն ճշտել ավելի ակտիվ բանակցություն անցկացնելու համար:

2017 թվականի սեպտեմբերին Ժնևում կայանալու է Սիրիայի հարցով բանակցությունների 8-րդ փուլը: