ԱՄՆ-ն ողջունում է Սիոնիստական Ռեժիմի կողմից ահաբեկիչների բուժման քայլը
ԱՄՆ-ի մի պաշտոնյա օկուպացված Պաղեստինի սահմաններ կատարած այցի ընթացքում ողջունել է Սիոնիստական Ռեժիմի կողմից Սիրիայում գործող ահաբեկչական խմբերի վիրավոր անդամների բուժման քայլը:
Հղում անելով «Յեդիոթ Ահարոնեթ» սիոնիստական օրաթերթին, Ֆարս գործակալությունը հաղորդել է, որ երկուշաբթի գիշեր բռնագրավված Պաղեստինի սահմանային գտնվող մի բուժկենտրոն կատարած այցի ընթացքում, Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մայքլ Ռաթնին ասել է.«Ահաբեկիչներին ու Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին աջակցելու շրջանակներում Սիոնիստական Ռեժիմը բուժում է պատերազմի ընթացքում վիրաորված ահաբեկիչներին»:
Ավելի վաղմ Իսրայելի բանակի թիվ 210 բաժնի բժիշկ-սպա Թոմեր Քոլլերը խստովանել է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերի վիրավոր անդամների բուժման մասին, հայտարարելով.«Վիրավորված ահաբեկիչները գալիս են Գոլանի բարձունքներ և Թել Աիվիը բուժման նպատակով նրանց տեղափոխում է իսրայելական հիվանդանոցներ»:
Թոմեր Քոլլերի խոսքերով, ավելի քան 4 տարի է ինչ Իսրայելը բժշկական ծառայություն է մատուցում Սիրիայում գործող ահաբեկչական խմբերի վիրավորված անդամներին:
Միայն 2016թ. իսրայելական հիվանդանոցներում բուժվել են ավելի քան 600 ահաբեկիչներ: