Սիրիայի ապաէսկալացիոն գոտիներում անհրաժեշտ է խաղաղություն հաստատել
Սիրիայի ԱԳ նախարարն ասել է.«Լարվածությունից զերծ գոտիներում անհրաժեշտ է խաղաղություն ու ազգային հաշտություն հաստատել»:
«Ալ-Վաթան» օրաթերթին տված հարցազրույցում, Վալիդ Մոալլեմն ասել է.«Սիրիայի ոչ մի քաղաքացի չի կարող իրեն հայրենասեր համարել, եթե համոզված չէ, որ երկրում պետք է միասնականություն լինի: Նրանք, ովքեր հաշտության են ձգտում, պետք է իրենց ջանքերն ուղղեն խաղաղության հաստատմանը»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ապաէսկալացիոն գոտիների ստեղծմանն ուղղված ջանքերի մասին Մոալլեմը նշել է.«Այդ գոտիների ստեղծման հարցում բոլոր համաձայնությունները կենտրոնացած են տարածքից ԻԼԻՊ-ի և «Ալ-Նոսրա» ճակատի թաքֆիրական ու ահաբեկչական ուժերի դուրսբերման վրա: Այդ երկու խմբերը չեն ընդգրկվում լարվածությունից զերծ գոտիների մասին համաձայնությունում»:
«Ազգային հաշտության պայմանները նկատի են առնվել նախագահի համաներման շրջաբերականում, որը պետք է հարգել».ասել է Սիրիայի ԱԳ նախարար: