Սիրիայի Ռաքքայում սպանվել են ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70876-Սիրիայի_Ռաքքայում_սպանվել_են_ԻԼԻՊ_ի_800_ահաբեկիչներ
Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի պաշտպանությամբ, Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգի արևելյան բաժնում սպանել է ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 02:58 Asia/Tehran
  • Սիրիայի Ռաքքայում սպանվել են ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչներ

Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի պաշտպանությամբ, Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգի արևելյան բաժնում սպանել է ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչների:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիրիայի զորայինները կիրակի օրը  հյուսիսային Ռաքքա նահանգում սպանել են ԻԼԻՊ-ի ավելի քան 800 ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկիչներին պատկանող շուրջ 60 տանկեր, զինվորական ինքնագնացներ ու հրթիռ արձակող սարքեր:

Սիրիայի Հոմս և Ռաքքա նահանգներում սիրիական ուժերի արձանագրած հաջողություններից և հատկապես Հոմս նահանգում ահաբեկիչների վերջին հենակետը համարվող Ալ-Սախանա քաղաքի ազատագրումից հետո, Սիրիայի հրամանատարությունը հրապարակել է Դեյր-էլ-Զոր քաղաքի ազատագրման կոչը:

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգը Սիրիայում ԻԼԻՊ-ի ամենախոշոր հենակետն է համարվում: